Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) խաթարեց արևմտահայ մտավորականության սովորական կենսակերպը։ Հայ տղամարդկանց զինաթափման և ոչնչացման նպատակով թուրքական իշխանությունների կանխամտածված և ծրագրավորված ցեղասպանական գործողությունների առաջին փուլից հետո թուրքական կառավարությունն անցավ հայերի բնաջնջման հաջորդ քայլին՝ հայ ազգային վերնախավի ձերբակալությանը և սպանությանը: Սիամանթոն շատ սուր արձագանքեց ընթացիկ իրադարձություններին. 1914 թվականի սեպտեմբերի 5-ին Սիամանթոն իր ընկերոջ՝ բժիշկ Բազարչյանի նամակին ի պատասխան գրել է. փոքրիկ բացիկն ինձ հիմք տվեց մտածելու, որ ավելի շատ մարդիկ ընկերներ ունեն: Բայց մինչ իմ տառապանքը, եկեք խոսենք մեր ժողովրդի տառապանքների մասին։ Անտանելի խուճապ. Գյուղերում մարդ չի մնացել. Մինչև 45 տարի ... մինչև մահ: Այս մահը պատերազմում չէ, այլ սովից։ Ամբողջ Թուրքիան սոված է. Այլևս հայ կամ հույն վաճառականներ չեն մնացել։ Իշխանությունն ամեն ինչ խլեց, բոլորին տարավ, թալանեց։ Կողոպուտն ամենուր է, չկար ոչ ալյուր կամ մետաքս, այն ամենը, ինչ գտնում են հայ կամ հույն վաճառականից։ Պոլսում և ամենուր նույնն է»: Այս անհանգիստ օրերին բանաստեղծը կարող էր հեռանալ Կոստանդնուպոլիսից, ազատվել անխուսափելի տառապանքներից, բայց մյուս ականավոր մտավորականների և գրողների հետ միասին մնաց ժողովրդի հետ: 1915 թվի ապրիլին Սիամանթոն փորձում էր կանխել թուրքերին ուստի երիտ թուրք դահիճները նրա անունը ընդգրկեցին կալանման ենթակա հայ մտավորականների ցուցակում։ Իր եղեռնաբախտ ընկերների հետ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց իր տանը և տարվեց Այաշ բանտ որտեղ մնաց ամբողջ երեք ամիս, այնտեղ էին նաև Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը նրա գրչակից մտերիմ ընկերները սակայն ապրիլի 26-ին նրանց տեղափոխեցին բայց Սիամանթոն մնացել էր Այաշայում։ Նրա հազվագյուտ փրկվաց ընկերները պնդում էին որ նրանց հետ է եղել Մեծն Կոմիտասը և նրանք հաճախ են խնդրել որ նա պատարագ մատուցի։ Բանաստեղծը 37 տարեկան էր, երբ նրա կյանքի գիծն ընդհատվեց։ 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։ Բանտից Սիամանթոն հասցրեց ընտանիքին ուղարկել հինգ բացիկ՝ երեքը մորն ու քրոջը, երկուսը՝ կրտսեր եղբորը՝ Վահանին։ Բանտից ուղարկված ցանկացած նամակ խստորեն ուսումնասիրվում էր բանտի գրաքննիչների կողմից, ուստի Սիամանթոն չէր կարող շատ տեղեկություններ հաղորդել իր հարազատներին։ Նա նամակներով փորձում էր ուրախացնել ընտանիքի անդամներին, հետաքրքրվում էր իր սիրելի աղջկա՝ Մանիկ Պերպերյանի ճակատագրով, հույս հայտնեց, որ շուտով կտեսնվեն։ Նա անընդհատ ասում էր որ բոլորը գիտեն, որ ես կապ չունեմ քաղաքականության կամ այլ հանցագործությունների հետ։ Նա հաշվի չէր առել, որ թուրքական իշխանությունների տեսանկյունից հանցագործություն է, որ ինքը հայ մեծագույն բանաստեղծն է։