Նահապետ (1977)

Ժանր` դրամա և պատմական ֆիլմ
Թեմա` Հայոց ցեղասպանություն Թվական նոյեմբերի 27, 1977
Ռեժիսոր` Հենրիկ Մալյան
Դերակատարներ` Սոս Սարգսյան և Մհեր Մկրտչյան
Երաժշտություն` Ալեքսանդր Հարությունյան
Երկիր` ԽՍՀՄ, Հայաստան
Պատմվածքի վայր` Հայաստա
Լեզու` հայերեն
Սյուժե` Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը. կնոջն ու երեխաներին սպանել են նրա աչքի առաջ, իսկ իրեն ազատ են արձակել: Նահապետը հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում: Այստեղ նա նոր ընտանիք է կազմում:
Տևողություն` 01:29:33

Արտույտների ագարակը (2007)

Բաժինը՝ ֆիլմեր հայերեն թարգմանությամբ / Դրամա / Պատմական / Գերմանական / Ֆրանսիական
Ռեժիսոր՝ Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
Դերասաններ՝ Պաս Վեգա, Մորից Բլայբտրոյ, Ալեսանդրո Պրեցիոզի, Անխելա Մոլինա, Չեկեր Կարիո, Արսինե Խանջյան
Տարեթիվ, երկիր՝ 2007 | Իտալիա, Բուլղարիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա
Թարգմանություն՝ Հայերեն
Տևողություն` 01:55:21

Հայերի ցեղասպանությունը

Տևողություն` 00:50:49


Եղեռն Եղեռնից հետո

Սցենարի հեղինակ` Սամվել Կարապետյան
Ռեժիսորներ` Տիրան և Տրդատ Կարապետյաններ
Երաժշտություն` Այդին Դավուդի
Սյուժե` Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր, հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է նրանց մի քանի տասնամյակ առաջվա դրության հետ:
Տևողություն` 00:16:40

Կոմիտասն ու Հայոց Եղեռնը

Տևողություն` 00:07:20


Ով սիրուն սիրուն

Տևողություն` 00:03:29

Կորուսյալ հայրենիք (Ջիբին)

Սյուժե` Հայկական արմատների բացահայտումը թուրքական Ջիբին գյուղում Եղեռնից 105 տարի անց
Տևողություն` 00:10:02

Մայրիկ

Սյուժե` Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ ձկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։
Դերերում`
Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան Միշել Բարդոլետ - Մադլեն Քրիստիան Բարբիեր Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
Տևողություն` 02:11:03

Խոստումը

Ռեժիսյոր՝ Թերի Ջորջ
Դերասաններ՝ Քրիստիան Բեյլ, Շորե Ագդաշլու, Օսկար Այզեք, Շարլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Թոմ Հոլանդեր, Ջեյմս Քրոմուել, Նուման Աքար, Ժան Ռենո
Բաժինը՝ Հայկական ֆիլմեր / Դրամա / Պատմական / Ամերիկյան
Տարեթիվ, երկիր՝ 2016 | ԱՄՆ, Հայաստան, Իսպանիա
Թարգմանություն՝ [Հայերեն]
Տևողություն՝ 02:05:03

Արամ

Տևողություն` 01:27:22

Արարատ

Տևողություն` 01:50:24

Վանա ծովուն արշալույսը

Ռեժիսոր` Արտակ Իգիթյան
Սյուժե` Ֆիլմում գործողությունները ծավալվում են ութսունամյա Կարապետ Փամբուկչյանի ընտանիքի շուրջ։ Չորրորդ սերնդի արտագաղթողները գրեթե ամբողջությամբ ձուլվեցին միջազգային հսկայական կաթսայի մեջ, որը կոչվում էր «Ամերիկա»: Մի կողմից՝ իր արմատները պահպանելու հոր փորձերի դեմ ըմբոստացող որդին, մյուս կողմից՝ թուրք կնոջը սիրահարված թոռը... Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել է ջարդից, փորձում է իր ամերիկացված ժառանգների մեջ պահպանել մի. կորցրած հայրենիքին պատկանելու զգացում, որդուն ու թոռանը վերադարձնել իրենց ազգային արմատներին. Ի վերջո, գենետիկ հիշողության հույսը, որը չի կարելի ոչնչացնել կամ ջնջել, ապրում է յուրաքանչյուր հայի արյան մեջ, որտեղ էլ նա ապրի։ Միայն այդպես նա կարող է փրկել ընտանիքը օտարումից ու քայքայվելուց։ Հարցն այն է, թե ինչի գնով նա կկարողանա դա անել։
Տևողություն` 01:35:30