Համիդյան կոտորածներ

1891թ. Աբդուլ Համիդը ստեղծում է «Համիդիե» հատուկ զորաջոկատները Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր: 1894-1896թթ. Հայերի զանգվածային կոտորածները ողջ Թուրքիայի տարածքում և Սասունի հերոսամարտը XIX դ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից: 1909թ. ապրիլ Հայերի ջարդը Ադանայում Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:

Երիտթուրքերի քաղաքականությունը

Երիտթուրքերը (երիտասարդ թուրքեր) Օսմանյան կայսրությունում հակասուլթանական շարժումը գլխավորող թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներն էին, որոնք 1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծեցին «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը: Նրանք պատմության ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, 1908 թ-ին անցնելով իշխանության գլուխ՝ դարձան ազգայնամոլներ, իսկ 1918 թ-ին ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական հանցագործներ: Երիտասարդ Թուրքերը (թուրքերեն՝ Jön Türkler՝տարբեր հեղափոխական խմբերի կոալիցիա էր, որոնք ցանկանում էին բարեփոխել Օսմանյան Թուրքիայի կառավարությունը։ Այս շարժման արդյունքը հանդիսացավ Երիտթուրքական հեղափոխությունը սուլթան Աբդուլ Համիդ II–ի թագավորության դեմ 1908 թ.։Երիտթուրքերը շուտով ապստամբեցին <<Համիդյան>> ուժերի դեմ՝ցանկանալով իշխանությունը իրենց ձեռքը վերցնել։

Երիտթուրքերի հեղաշրջում

Երիտթուրքական հեղափոխություն, 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին (թուրքերեն՝ İttihat ve Terakki Cemiyeti, արաբ․՝ միություն և առաջադիմություն `(إتحاد و ترقى կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։ Օսմանյան կայսրությունը 1801 թ. 19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները,քաղաքական դիրքերն ամրապնդելու համար,փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ:Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին: Դաշնակցությունը համաձայնեց մասնակցել երիտթուրքերի առաջին համաժողովին (Փարիզ, 1902 թ-ի փետրվար), որտեղ բացահայտվեցին լուրջ տարաձայնություններ կողմերի միջև: Ազգային հարցում երիտթուրքերը հանդես էին գալիս Թուրքիայի ամբողջականության պահպանման օգտին, թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին համարում էին օսմանցիներ, մերժում ոչ թուրք ժողովուրդների ազգային անկախության ձգտումները, նույնիսկ ներքին ինքնավարությունը: Չնայած այդ տարաձայնություններին՝ երիտթուրքերը, այնուամենայնիվ, ձգտում էին դաշնակցել հայ քաղաքական կուսակցությունների հետ: Դաշնակցությունը մասնակցեց երիտթուրքերի երկրորդ համաժողովին (Փարիզ, 1907 թ-ի դեկտեմբեր), թեև մեծ հույսեր չէր կապում նրանց հետ. այդ համագործակցությունը զուտ մարտավարական բնույթ ուներ և ուղղված էր Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի դեմ: Աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու, Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար Փարիզում երիտթուրքերի հետ համաձայնության եկան նաև արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները:

Թալեաթ-ոճրագործ

Թալեաթ փաշայի պաշտոնական հրահանգը հայերի ջարդերի վերաբերյալ, 1915թ մարտ-1916թ հունվար Մարտի 25, 1915 Ջեմալ բեյին, պատվիրակ Ադանայում Յուրաքանչյուրի պարտքն է ամեն հնարավոր միջոցներով ազդել հայտնի տարրերի գոյության ոչնչացման վեհ ծրագրի իրագործմանը, ովքեր դարեր ի վեր խոչընդոտ են հանդիսացել կայսրության քաղաքակրթության բարգավաճմանը : Հետևաբար մենք պետք է մեզ վրա վերցնենք ամբողջ պատասխանատվությունը` երդվելով ինչ էլ պատահի իրագործել այն: Միշտ պետք է հիշենք, թե որքան մեծ է այն զոհողությունը, որը կառավարությունը կատարում է` ներգրավվելով Համաշխարհային պատերազմում: Պետք է այնպես գործենք, որ կիրառված միջոցները տանեն ցանկալի արդյունքի: Փետրվարի 18-ի մեր զեկույցում հայտարարեցինք, որ Ջեմիեթը վճռել է բնաջնջել տարբեր ուժերի, որոնք դարեր ի վեր արգելք են հանդիսացել: Այս առումով պետք է կիրառել արյունալի մեթոդներ: Անշուշտ այդ մեթոդների կիրառումը սարսափեցնում է մեզ, բայց Ջեմիաթը ուրիշ այլ ելք չունի, որ հավաստի իր գործելակերպի կայունությունը: Ալի Ռիզան` հանձնաժողովի պատվիրակ Հալեպում, դաժանորեն մեզ քննադատեց ու հորդորեց գթասիրտ լինել, այսպիսի պարզունակությունը ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն: Մենք կգտնենք մի վայր բոլոր նրանց համար, ովքեր չեն համագործակցի մեզ հետ, մի վայր, որտեղ կճնշվեն նրանց սրտի նուրբ լարերը: Կրկին անգամ թույլ տվեք ձեզ հիշեցնել սեփականության հարցի մասին: Սա շատ կարևոր է: Աչալրջությամբ ընդունեք դրա բաժանումը, միշտ քննեք հաշիվները և շահույթից ստացված օգուտը: Ջեմիեթ Սեպտեմբերի 3, 1915թ Հալեպի կուսակալությանը Տեղեկացնում ենք, որ պետք է ներառեք նաև կանանց ու երեխաներին այն կարգադրության մեջ, որ նախկինում վերաբերվում էր միայն տղամարդկանց: Այդ պարտականությունների համար ընտրե´ք վստահելի ծառայողների: Թալեաթ, Ներքին գործերի նախարար Սեպտեմբերի 16 Հալեպի կուսակալությանը Ձեզ տեղեկացրել էին, որ կառավարությունը Ջեմիեթի կարգադրությամբ վճռել է վերացնել Թուրքիայում բնակվող նշված բոլոր մարդկանց` հայերին: Բոլոր նրանք, ովքեր կընդիմանան այս վճռին և հրամանին չեն կարող մնալ կայսրության պաշտոնական կազմում: Նրանց գոյությանը պետք է վերջ դրվի որքան էլ միջոցները ողբերգական լինեն: Չպետք է հաշվի առնել ոչ տարիքը, ոչ սեռը և ոչ էլ խղճի վարանումը: Թալեաթ, Ներքին գործերի նախարար 1915թ, նոյեմբերի 18 Հալեպի կուսակալությանը Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանի` պրն Մորգենթաուի կողմից իր կառավարության անունից վերջերս արված միջամտությունից պարզ է դառնում, որ ամերիկյան հյուպատոսները գաղտնի միջոցներով տիրապետում են ինֆորմացիային: Նրանք մնում են չհամոզվող, չնայած մեր հավաստիացումներին, որ տեղահանությունները ապահով կիրականացվեն: Զգույշ եղեք, որ ուշադրություն գրավող իրադարձությունները քաղաքների կամ այլ կենտրոնների մոտ չիրականացվեն: Մեր ներկայիս քաղաքականության տեսանկյունից ամենակարևորն այն է, որ այդ մասերում բնակվող օտարերկրացիներին համոզենք, որ հայերի արտաքսումը իրականում միայն բռի տեղահանություն է: Հետևաբար կարևոր է, որ միառժամանակ նուրբ մոտեցում ցուցաբերենք, իսկ սովորական միջոցառումները հարմար վայրերում իրականցվեն: Բոլոր նրանք, ովքեր հակառակ ինֆորմացիան են տրվել, կձերբակալվեն ու ռազմական իշխանություններին կհանձնվեն, որպեսզի ռազմական դատարանը նրանց դատի: Այս հրահանգը հույժ կարևոր է համարվում: Թալեաթ 1915թ, դեկտեմբերի 11 Հալեպի կուսակալությանը Մեզ տեղեկացրել են, որ հայ լրագիրների որոշ թղթակիցներ լուսանկարներ ու նամակներ են ձեռք բերել, որոնք պատկերում են ողբերգական իրադարձությունները և դրանք նրանք տվել են Հալեպում ամերիկյան հյուպատոսությանը: Այս տեսակի վտանգավոր մարդկանց պետք է ձերբակալել ու ճնշել: Ներքին գործերի նախարար, Թալեաթ 1916թ, հունվարի 15 Հալեպի կառավարությանը Մեզ տեղեկացրել են, որ որոշ նոր բացված որբանոցներ ընդունում են նաև հայ երեխաների: Եթե դա արվեր մեր իրական նպատակների անիրազեկությամբ կամ արհամարհման հետևանքով, կառավարությունը կդիտարկեր այդ տեսակ երեխաների կերակրումը կամ նրանց կյանքը երկարացնելու ցանկացած գործոն որպես մեր նպատակներին լիովին հակադիր արարք: Քանի որ այդ երեխաների փրկության հարցը դիտարկում է որպես վնասակար երևույթ: Որբանոցներին խորհուրդ եմ տալիս չընդունել այդպիսի երեխաների և փորձեր էլ չարվեն հատուկ նրանց համար որբանոցներ հիմնել: Ներքին գործերի նախարար Թալեաթ Ներքին գործերի նախարարությունից Հալեպի կուսակալությանը Միայն այն որբերը, ովքեր չեն կարող հիշել այն սարսափները, որոնց նրանց ծնողները ենթարկվել են, պետք է հավաքել և խնամել: Մնացածներին ուղարկեք քարավանների հետ: Ներքին գործերի նախարար Թալեաթ Աղբյուրը` Արձանագրություններ Մեծ պատերազմի վերաբերյալ, հատոր 3, խմբագիր` Չարլզ Ֆ. Հորն, «Ազգի զավակներ», 1923


Հայոց ցեղասպանության 1919-1923թթ։ Քեմալական կոտորածներ