Ինտելեկտուալ վարժություն

Փորձիր ինքդ քեզ և ստուգիր գիտելիքներդ։

Թեստ

Հայոց ցեղասպանությունը մեր գիտակցության մեջ առաջին հերթին ընկալվում է որպես կոտորածների ու բռնագաղթերի մի շղթա: Սակայն Ցեղասպանության համատեքստը շատ ավելի լայն է և ընդգրկում է արտաքին քաղաքական շահերի, ներհայկական սխալների, մարդկային ողբերգության և հերոսության բազմաթիվ դրվագներ: Մոտ մեկ շաբաթ առաջ PanARMENIAN.Net-ը ներկայացրեց յուրօրինակ թեստ՝ առաջարկելով ստուգել Ցեղասպանության մասին գիտելիքներն ու պատասխանել ոչ տիպական մի քանի հարցի: Թեստը բաղկացած է 8 հարցից, որոնք անդրադառնում էին ինչպես կոնկրետ անհատների գործունեությանն ու ունեցած դերին, այդպես էլ խոշոր տերությունների որդեգրած քաղաքականությանն ու արձագանքին: Եթե դեռևս չեք լրացրել այն, առաջարկում ենք անցնել այս հղումով և փորձել պատասխանել հարցերին: Ի դեպ, բոլոր հարցերին կարողացել է ճիշտ պատասխանել մասնակիցների ընդամենը 1,7%-ը: Թեստում ներկայացված 8 հարցից 7-ին ճիշտ է պատասխանել 2%-ը, 6 հարցի՝ 6,1%, 5 հարցի՝ 14.5%, հարցերի կեսին ճիշտ է պատասխանել թեստը լրացնողների 23.1%-ը, և վերջապես ոչ մի հարցի ճիշտ չի պատասխանել մասնակիցների 8,3%-ը: Թեստը լրացնողների գերակշիռ՝ 79%-ը Հայաստանից է: Այնուհետև հաջորդում են մասնակիցներն Ավստրիայից և Ռուսաստանից՝ 4-ական %, ԱՄՆ-ից՝ 3%: Մյուս երկրներից թեստին մասնակցածների թիվը չի գերազանցել 1%-ը: Մասնակիցներն ամենից շատ՝ 81%, ճիշտ են պատասխանել 1-ին հարցին, թե ինչ է արել Գերմանիայի կառավարությունը, երբ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը և Ավստրո-Հունգարիայի դեսպան Պալավիչինին իրենց կառավարություններին տեղյակ էին պահել հայերի ոչնչացման մասին: Ամենաբարդը, ըստ թեստի արդյունքների, եղել են 3-րդ (նկարիչ Փանոս Թերլեմեզյանի և Վանի հերոսամարտի մասին) և 8-րդ (Ցեղասպանության ու Հոլոքոսթի նմանությունների և տարբերությունների մասին) հարցերը՝ յուրաքանչյուրը ստացել է ընդամենը 29% ճիշտ պատասխան:

Ինտելեկտուալ վարժություն

Փորձիր ինքդ քեզ և ստուգիր գիտելիքներդ։